Տիգրան Մեծ. ինչպե՞ս ստեղծվեց հայոց կայսրությունը:

Suren Petrosyan

Suren Petrosyan

246,562 views

Տիգրան Մեծ
Հայոց պատմության ամենակարևոր կերպարներից մեկը։

Նախորդ թողարկումներում մենք արդեն խոսել ենք հայկական պետականության ձևավորման մասին, իսկ այսօր կներկայացնենք այն մարդուն, ով փոխեց պատմության ընթացքն ու Հայաստանի ճակատագիրը և դարձավ իր դարաշրջանի լեգենդը։

Ինչպե՞ս հաջողվեց երիտասարդ Տիգրանին վասալական կարգավիճակից հասնել  Արքայից արքայի տիտղոսին։

Ինչո՞ւ հենց նրա օրոք Հայաստանը դարձավ ծովից ծով կայսրություն ։

Ի՞նչ դեր խաղաց նրա դաշինքը լեգենդար Միհրդատ Եվպատորի հետ, և ինչո՞ւ այդ դաշինքը սպառնալիք դարձավ հենց Հռոմեական կայսրության համար։

Ինչպիսի՞ն էր Տիգրանը՝որպես կառավարիչ,ռազմավար ու դիվանագետ ։

Ինչո՞ւ էր Հայաստանի նոր մայրաքաղաքը՝ Տիգրանակերտը  ժամանակակիցներին  զարմացնում իր հարստությամբ ու չափերով ։

Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս  դիմադրեց Տիգրանը  Հռոմի հետ  բախմանը և Գնեոս Պոմպեոսի դեմ ապստամբությանը՝   պահպանելով հայկական պետականությունը և մեզ՝ հայերիս փոխանցելով մեծ կայսրության  դարավոր գաղափարը ։