Փաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը

Edmon Marukyan

Edmon Marukyan

12,434 views

Փաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը

Նիկոլ #Փաշինյան ը նախ հայտարարում է, որ նոր է ծանոթացել Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցին և դրանից հետո հասկացել, թե որքան ծանր է իրավիճակը, իսկ ավելի ուշ ընդունում է, որ ինքն էլ մասնակցել է զեկույցի խմբագրմանը։ Հարցն այն է՝ ինչո՞ւ է նույն թեմայի շուրջ հանրությանը ներկայացվում իրար չհամապատասխանող երկու տարբեր պատմություն։

Այս տեսանյութում խոսում եմ կառավարության հանձնարարությամբ կազմված զեկույցի, դրա պատրաստման գործընթացում Նիկոլ Փաշինյանի մասնակցության և այն հակասության մասին, որը առաջանում է նրա տարբեր հայտարարությունները համադրելուց հետո։ Անդրադառնում եմ նաև քաղաքական խոսքի նկատմամբ պատասխանատվության բացակայությանը և այն հարցին, թե ինչու նման հակասությունները #Հայաստան ում գրեթե երբեք քաղաքական հետևանք չեն ունենում։

Անդրադառնում եմ նաև այն վտանգին, որ #եկեղեցի ն, որպես համահայկական ամենահին և ազդեցիկ ինստիտուտներից մեկը, կարող է երկարատև վարկաբեկման ու թուլացման գործընթացի մեջ հայտնվել։ Խնդիրը միայն առանձին հոգևորականների կամ ներքին խնդիրների մասին չէ, այլ այն համակարգի, որը տասնամյակներ ու դարեր շարունակ հայկական ինքնության և պատմական հիշողության կրողներից մեկն է եղել։

Այս իրավիճակում կարևոր է հասկանալ ոչ միայն առանձին հայտարարությունները, այլ ամբողջ գործընթացի տրամաբանությունը և այն, թե ինչ հետևանքներ կարող է այն ունենալ պետություն-եկեղեցի հարաբերությունների համար։

Դիտեք տեսանյութը մինչև վերջ, գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում և տարածեք այն։