Մի գդալ սեր․ Անի Խաչիկյանն ու Ներսես Ավետիսյանը՝ ֆիլմի ու կերպարների մասին

HK Productions

HK Productions

66,910 views

Մի գդալ սեր․ Անի Խաչիկյանն ու Ներսես Ավետիսյանը՝ ֆիլմի ու կերպարների մասին

«#Միգդալսեր» ֆիլմի գլխավոր հերոսները Անի Խաչիկյանն ու Ներսես Ավետիսյանը հանդիպում են այս անգամ ոչ թե կերպարների, այլ իրենք իրենց անունից՝ միմյանց հարցեր տալու և դերասանի մասնագիտության մասին անկեղծ զրույցի համար։

Ինչպե՞ս է դերասանը կառուցում կերպարը, որտե՞ղ է անցնում ռեժիսորի տեսլականի և արտիստի ստեղծագործական ազատության սահմանը, ինչպե՞ս են դերասանները պատրաստվում հուզականորեն բարդ տեսարաններին, և ի՞նչ տարբերություն կա բեմում ու տեսախցիկի առաջ խաղալու միջև։ #ԱնիԽաչիկյան ն ու #ՆերսեսԱվետիսյան ը խոսում են նաև սեփական փորձից, դերասանական կրթությունից ու ինքնակրթությունից, կերպարին հասկանալու և նրա աշխարհում ապրելու կարևորությունից, ինչպես նաև այն ներքին «դիտորդից», որը տարիների ընթացքում դերասանին ստիպում է ուսումնասիրել ու հիշել մարդկանց վարքը, զգացողություններն ու արձագանքները։

Դերասանները անդրադառնում են նաև ֆիլմի նկարահանման ընթացքին, Հրաչ Քեշիշյանի հետ աշխատանքին, նկարահանման հրապարակում ստեղծված ստեղծագործական ազատությանը և այն միջավայրին, որը դերասաններին օգնել է ամբողջությամբ մտնել պատմության ու իրենց կերպարների իրականության մեջ։ Իսկ վերջում՝ դերասանի դերի, պատասխանատվության և այն մասին, թե ինչու է այս մասնագիտությունը, ի վերջո, մարդու մասին պատմելու և հանդիսատեսի հետ երկխոսության մեջ մտնելու ձև։

00:00 Կարո՞ղ ես չխաղալ
02:55 Եթե քեզանից վերցնեն դերասանությունը
04:16 Արդյո՞ք կատարող լինելը չի կաշկանդում
09:19 Թղթով դերասան չլինելը օգնո՞ւմ է, թե՞ խանգարում
15:25 Որտե՞ղ է ստեղծագործական ազատության սահմանը ռեժիսորի հետ աշխատելիս
22:28 Ինչպե՞ս ես տրամադրվում բարդ տեսարաններին
27:23 «Մի գդալ սեր»
27:47 Ի՞նչն էր ֆիլմի նկարահանման ընթացքում ամենաքոնը
31:48 Խորհուրդ ուսանողներին
38:47 Quiz